EN Դառնալ անդամ

Գաղտնիության ծանուցում

Ինչպես է LETA-ն մշակում այս կայքի միջոցով Ձեր ուղարկած տվյալները։

Ովքեր ենք մենք

Հայաստանի իրավական տեխնոլոգիաների ասոցիացիան (LETA) նոր նախաձեռնություն է և դեռևս գրանցված կազմակերպություն չէ։ Մինչև դրա գրանցումը Ձեր ուղարկած տվյալները մշակվում են հիմնադիր թիմի կողմից։ Կապ՝ [email protected]։

Ինչ տվյալներ ենք մենք հավաքագրում

Անդամակցության հայտում Ձեր լրացրած տվյալները՝ անուն, էլ. փոստ, հեռախոսահամար, քաղաք, անդամակցության տեսակ, կազմակերպություն, պաշտոն, հետաքրքրության ոլորտներ և Ձեր հաղորդագրությունը։

Ինչ նպատակով ենք օգտագործում դրանք

Ձեր հայտը դիտարկելու, դրա վերաբերյալ Ձեզ հետ կապ հաստատելու և անդամակցելու դեպքում Ձեր անդամակցությունը կառավարելու համար։ Մենք օգտագործում ենք այդ տվյալները հայտում Ձեր տված համաձայնության հիման վրա, որը Դուք կարող եք հետ կանչել ցանկացած պահի։

«Անդամներ» էջ

Եթե Դուք ցանկություն եք հայտնում ներկայացված լինել «Անդամներ» էջում, մենք հրապարակում ենք Ձեր անունը, պաշտոնը, կազմակերպությունը և մեզ ուղարկված լուսանկարը։ Դուք կարող եք ցանկացած պահի պահանջել հեռացնել դրանք։

Ով ունի հասանելիություն տվյալներին

LETA-ի հիմնադիր թիմը և անդամակցության հարցերով զբաղվող անձինք։ Այս կայքի հոսթինգը և մեր էլեկտրոնային փոստն ապահովող ծառայություններ մատուցողները մշակում են այդ տվյալները մեր անունից։ Մենք չենք վաճառում Ձեր տվյալները և չենք օգտագործում դրանք գովազդային նպատակներով։

Որքան ժամանակ ենք պահպանում տվյալները

Հայտի տվյալները պահպանում ենք միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է հայտը դիտարկելու, իսկ անդամների դեպքում՝ անդամակցությունը կառավարելու համար։ Դուք կարող եք ցանկացած պահի պահանջել ջնջել դրանք։

Ձեր իրավունքները

Դուք կարող եք պահանջել ծանոթանալ Ձեր տվյալներին, ուղղել կամ ջնջել դրանք, ինչպես նաև հետ կանչել համաձայնությունը՝ գրելով [email protected] հասցեին։

Քուքիներ (Cookies)

Այս կայքը չի տեղադրում քուքիներ և չի օգտագործում վերլուծական գործիքներ կամ երրորդ կողմի սկրիպտներ։